23/04/2010 14:07
Փամբուկչյանն ու Մխիթարյանը շարունակում են հետապնդել առաջատարին
Միջազգային վարպետներ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում անցկացվող օփենում խաղացված յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր և մեկ միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Նամիգ Գուլիևից (Ադրբեջան):
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Ֆրանսիան ներկայացնող Վարդան Չմշկյանն ունի 4 միավոր: