23/04/2010 15:07
Սյուզի Կենտիկյան. «Եթե հաղթեմ Ռաոուին, կփոխեմ քաշային կարգս»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր թեթևքաշային կարգում WIBF-ի, WBA-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը կրկին անդրադարձել է ապրիլի 24-ին Նադյա Ռաոուի հետ կայանալիք մենամարտին:
«Մրցակիցս աշխարհի չեմպիոնուհի է, իսկ նրա հետ մենամարտը, բնականաբար, ծանր և հետաքրքիր խնդիր կլինի: Ռաոուն մշտապես մղվում է առաջ և բոլոր ռաունդների ընթացքում փորձում է թելադրել իր պայմանները: Նրա թույլ կողմերն են փորձի պակասը, քանի որ ընդամենը 10 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, ինչպես նաև այն, որ հարձակվելիս բացվում է:
Եթե առաջիկա մարտում հաղթեմ, կմտածեմ այլ քաշային կարգերում չեմպիոնական մրցամարտեր անցկացնելու մասին»,- Կենտիկյանի խոսքերը մեջբերել է sportbox.ru-ն: