26/04/2010 13:06
Կարեն Տոնականյանը դուրս մնաց պայքարից
Բաքվում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Այս պատասխանատու մրցաշարին, որում խաղարկվում են նաև 2010 թ. օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին Օլիմպիական խաղերի ուղեգրերը, մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:
Մինչև 57 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը, ցավոք, չկարողացավ հաղթահարել նախնական փուլի արգելքը: Նա զիջեց անգլիացի Հենրի Թոմասին և դուրս մնաց պայքարից: