26/04/2010 14:34
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Նադյա Ռաոուիին
Գերմանական Համբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանեց WIBF-ի, WBA-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհու կոչումը գերմանուհի Նադյա Ռաոուիի հետ մենամարտում: Մարտը շարունակվեց պլանավորված 10 ռաունդի ընթացքում: Սյուզին հաղթեց մրցավարների որոշմամբ: Երկուսը 96:95 և 96:94 հաշվով հաղթանակը շնորհեցին Կենտիկյանին, իսկ երրորդ մրցավարը նախապատվությունը տվեց Ռաոուին` արձանագրելով 96:95 հաշիվ: