26/04/2010 12:38
Վալենտին Փամբուկչյանի տպավորիչ հաջողությունը
54-ամյա բուլղարահայ միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը մեծ հաջողության հասավ Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում ավարտված օփենում: Եզրափակիչ տուրերում տանելով չորս անընդմեջ հաղթանակ` Փամբուկչյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Նամիգ Գուլիևի (Ադրբեջան) և Վլադիմիր Մալանյուկի (Ուկրաինա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Փամբուկչյանին շնորհվեց 3-րդ մրցանակը:
Բրազիլահայ միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթողներից հետ մնաց ընդամենը կես միավորով: Վստահ ելույթ ունեցավ նաև ֆրանսահայ Մանուկ (Կլոդ) Ադամյանը` հայ հռչակավոր բանաստեղծ Սիամանթոյի զարմիկը: 68-ամյա շախմատիստը վաստակեց 4,5 միավոր:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարին մասնակցում էին 197 շախմատիստներ: