27/04/2010 15:14
Հովհաննես Բաչկովը պարտվեց լատվիացի Էդգարաս Սկուրդելիսին
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության նախնական փուլի արգելքը չհաղթահարեց նաև 54 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը: Նա պարտվեց լատվիացի Էդգարաս Սկուրդելիսի հետ մենամարտում և համալրեց երկրպագուների շարքերը:
Ավելացնենք, որ պայքարից դուրս են մնացել նաև Կարեն Տոնականյանը և Կորյուն Սողոմոնյանը: Շարքում են մնացել միայն Նարեկ Աբգարյանը (51 կգ), Հրայր Մաթևոսյանը (60 կգ) և Արթուր Քիրաջյանը (64 կգ):
Նարեկը վաղը կմենամարտի եգիպտացի Հեշամ Մահմուդ Աբդելալի հետ: Արթուր Քիրաջյանի մրցակիցն այսօր Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Արայիկ Մարությանն է: Իսկ Հրայր Մաթևոսյանը մեկնարկային մարտում կհանդիպի արգենտինացի Խուան Կարասկո Հերրերայի հետ: