27/04/2010 12:30
Նույնիսկ Բաքվում ադրբեջանցին հային մրցակից չէ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունում 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Սիմոնյանը, ով ներկայացնում է Ուկրաինայի հավաքականը, վստահ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Հաջիբաբ Հաջիբաբաևի նկատմամբ և մտավ հաջորդ փուլ:
Ավելացնենք, որ պատանեկան առաջնության շրջանակներում սա հայ-ադրբեջանական առաջին մրցակցությունն էր, և այն ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով:
Մինչ այդ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով, անսահման հաճույքով տեղեկություններ էին տարածում մեր բռնցքամարտիկներից մեկի անհաջող ելույթի մասին` շեշտելով, թե Ադրբեջանում ամեն ազգի ներկայացուցիչ չէ, որ կարող է հաղթել: Հենց նմաններին պատասխանելով` ուզում ենք հայտարարել, որ նույնիսկ Բաքվում ադրբեջանցին հային մրցակից չէ…