29/04/2010 17:41
Ստորագրել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ստորագրել է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ԼՂՀ օրենքները:
Տեղեկատվությունը փոխանցել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: