29/04/2010 13:06
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4 տոկոսով
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.6%-ով, ծախսերի գծով` 19.9%-ով: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի “նորություններ” բաժնում: