29/04/2010 11:35
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Այսօրվանից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Համարապետություն՝ Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետևանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով:
Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական վարչության, հանրապետության գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների: