29/04/2010 12:44
Լիբանանի հայ չեմպիոնները
Լիբանանի շախմատի պատանիների և աղջիկների առաջնությունում երկրի չեմպիոններ հռչակվեցին մի խումբ հայ շախմատիստներ. տղաներից` Հրակ Գըլըպոզյանը (մինչև 12 տարեկաններ), Ժիրայր Օգնայանը (Մ 20), աղջիկներից` Նարոտ Գըլըպոզյանը (Մ 8), Արին Թաշճյանը (Մ 10), Քրիսթել Հովսեփյանը (Մ 12), Մեղրի Կիրակոսյանը (Մ 20):
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ևս մի քանի հայ շախմատիստներ տարիքային տարբեր խմբերում գրավել են մրցանակային տեղեր: