29/04/2010 14:18
Վաճառվել է Orange Ինտերնետի 25,000-րդ բաժանորդագրությունը
Այսօր Orange-ի գերարագ ինտերնետի բաժանորդների թիվը հասավ 25,000-ի: 25,000-րդ բաժանորդն է դարձել Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Ավետիսյանը` ձեռք բերելով Ինտերնետ Հիմա բաժանորդագրությունը Orange-ի գլխավոր խանութում:
Ընկերությունը մեծ ուրախությամբ է դիմավորում հոբելյանական հաճախորդի մուտքն Orange ընտանիք և պատրաստել է աննախադեպ անակնկալ նրա համար: Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հրավիրել է վերջինիս վաղն այցելել Orange-ի գլխավոր խանութ` ստանալու նվերն Orange-ի կողմից:
Հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում Բրունո Դյութուան կհանձնի հատուկ նվերը Արփինեին, տեղի կունենա վաղը, ապրիլի 30-ին, ժամը 12-ին Orange-ի գլխավոր խանութում (Հյուսիսային պողոտա 1): Այս մասին հայտնեցին Orange Արմենիա ընկերությունից: