29/04/2010 12:18
ՀՀ նախագահը հանդիպել է հավաքականի անդամների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Խանտի Մանսիյսկում կայանալիք համաշխարհային օլիմպիադային պատրաստվող երկրի ազգային հավաքականի անդամների հետ: Այս մասին հայտնում են շախմատային գերատեսչությունից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հասկանալի է, որ երկրի ղեկավարը ցանկանում է կրկին հաստատել, որ շախմատային հավաքականն իր ուշադրության կենտրոնում է և պետք է ձգտի պաշտպանել Օլիմպիական չեմպիոնի կոչումը: Իսկ եթե դա մեր շախմատիստներին հաջողվի, ապա Հայաստանը պատմության մեջ կլինի առաջին երկիրը, որի հավաքականը երեք անգամ անընդմեջ Օլիմպիական չեմպիոն է դարձել: