29/04/2010 12:54
Բացահայտված են Մոսկվայի մետրոյում պայթյուններին առնչվող անձիք
ՌԴ Դատախազության քննչական վարչությունը կարողացավ բացահայտել մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյուններին առնչվող անձանց: Այդ մասին Ինտերֆաքսին հայտնել է ՌԴ ԴՔՎ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Առաջնային փուլում քննիչների կողմից իրականացվել է անհետաձգելի քննչական գործողությունների ամբողջ համալիրը, իրականացվել է մի քանի տասնյակ բարդ դատական փորձաքննություն», - նշել է նա:
«Դա հնարավորություն տվեց արագ և առավելագույն ճշտգրտությամբ բացահայտել անձանց, որոնք կապ ունեն այդ հանցագործության հետ»,-շեշտել է Վ.Մարկինը: