30/04/2010 17:13
Իրան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ մաքսատուն
Թուրքիայի մաքսային գործերի նախարարը Անկարայում Նախիջևանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպան ժամանակ տեղեկացրել է, որ Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի սահմանների հատման վայրում համատեղ մաքսատուն հիմնելու վերաբերյալ եռակողմ բանակցություններ են ընթանում: Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարին Թուրքիայի մաքսային գործերի նախարարի` Թեհրան կատարած այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև համատեղ մաքսատուն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել: