30/04/2010 09:50
Ձերբակալվել է Բակիևի աշխատակազմի ղեկավարը
Ղրղզստանում ձերբակալվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի աշխատակազմի ղեկավար Կանիբեկ Ժորոևը:
Ինչպես Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է Ժորոևի փաստաբան Լյուբով Իվանովան, նա մեղադրվում է «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեջ:
Փաստաբանը նշել է, որ տվյալ պահին Ժորոևը գտնվում է Ազգային անվտանգության պետծառայության քննչական մեկուսարանում: Որպես խափանման միջոց է ընտրվել մեկամսյա կալանքը: