30/04/2010 10:52
Սատանովսկի. Թել-Ավիվը կարող է ճանաչել Ցեղասպանությունը
Իսրայելը մեծ հավանականությամբ կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Ինչպես հայտնում է Իսլամնյուզ.ռու-ը, այդ մասին ադրբեջանական Վեստի.ազ-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Իսրայելի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության Ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովկսին:
«Իսրայելն ստիպված է գնալ պատասխան միջոցների: Թուրքիայի կողմից Իսրայելի թշնամիների սատարումն Իրանում, արաբական աշխարհում այլ զարգացում չի կարող ունենալ», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել ընդգրկել Կնեսետի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Որոշոմանը կողմ է քվեարկել 12, դեմ` 8 և ձեռնպահ` 1 պատգամավոր:
Հայոց ցեղասպանությունն արդեն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մարտի 4-ին բանաձև է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն: