30/04/2010 14:00
«Շանհայ Էքսպո 2010»-ին բացվեց Հայաստանի տաղավարը
ՉԺՀ ղեկավար Հու Ձինտաոյի հրավերով Չինաստան այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսին այսօր բացվեց Հայաստանի տաղավարը:
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, բացման արարողությանը մասնակցում էին նաև նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստան այցելած պաշտոնատար անձինք, Չինաստանում հավատարմագրված հայ դիվանագետներ, հյուրեր, ցուցահանդեսի այցելուներ:
Սերժ Սարգսյանը, Հայաստանի տաղավարի հանդիսավոր բացումից հետո, շրջեց «Շանհայ Էքսպո 2010»-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի տաղավարներով:
Նշենք, որ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի, բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: