01/05/2010 12:42
Էլինան ու Լիլիթը ոչ-ոքի խաղացին
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» շարքի երրորդ մրցաշարի 5-րդ տուրում առաջատարը` ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան, տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ` հիմնական մրցակիցներից մեկի` վրացուհի Նանա Ձագնիձեի նկատմամբ:
Հաշվետու տուրում հայ շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, հանդիպեցին առերես խաղում: Եվ պետք է ասել, որ նրանց պարտիան տուրում ամենակարճն էր: Նրանք բավական արագ փոխանակեցին գրեթե բոլոր խաղաքարերը: Առաջացած էնդշպիլում կողմերի հնարավորությունները, պարզվեց, հավասար էին: 36-րդ քայլին արձանագրվեց ոչ-ոքի:
Հերթական` 6-րդ տուրից առաջ շախմատիստուհիները մեկ օր կհանգստանան` երկիորդ շրջանի պարտիաների համար ուժեր հավաքելու նպատակով:
5-րդ տուր. 30.04.10
Համփի Կոներու-Ժու Չեն 0:1
Բեթուլ Յիլդիզ-Բաիրա Կովանովա 0:1
Տատյանա Կոսինցևա-Նանա Ձագնիձե 1:0
Պիա Կրամլինգ-Բաթհույագ Մոնղոնթուլ 0,5:0,5
Լիլիթ Մկրտչյան-Էլինա Դանիելյան 0,5:0,5
Խոու Իֆան-Ժաո Քսյու 1:0
Լիլիթ Մկրտչյան-Էլինա Դանիելյան 0,5:0,5
1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. e3 e6 5. Bd3 Nbd7 6. O-O Bd6 7. Nbd2 O-O 8. e4 dxe4 9. Nxe4 Nxe4 10. Bxe4 h6 11. Bc2 e5 12. Qd3 f5 13. c5 Bc7 14. Qc4+ Kh8 15. dxe5 Nxe5 16. Nxe5 Bxe5 17. Bf4 Qd4 18. Qxd4 Bxd4 19. Rad1 Bxb2 20. Bd6 Rd8 21. Be5 Rxd1 22. Rxd1 Bxe5 23. Rd8+ Kh7 24. Rxc8 Rxc8 25. Bxf5+ g6 26. Bxc8 b6 27. Bd7 bxc5 28. Bxc6 c4 29. Be4 Kg7 30. h4 Kf6 31. Kf1 g5 32. hxg5+ hxg5 33. Ke2 Bd4 34. Bd5 c3 35. Kd3 Ke5 36. Bb7 Bxf2 1/2:1/2:
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո
1. Տատյանա Կոսինցևա-4,5
2. Նանա Ձագնիձե-3
3. Ժու Չեն-3
4. Խոու Իֆան-3
5. Բաիրա Կովանովա-3
6. Պիա Կրամլինգ-3
7. Լիլիթ Մկրտչյան-2,5
8. Բաթհույագ Մոնղոնթուլ-2
9. Համփի Կոներու-2
10. Բեթուլ Յիլդիզ-2
11. Ժաո Քսյու-1
12. Էլինա Դանիելյան-1
6-րդ տուր. 02.05.10
Ժու Չեն-Ժաո Քսյու
Էլինա Դանիելյան-Խոու Իֆան
Բաթհույագ Մոնղոնթուլ-Լիլիթ Մկրտչյան
Նանա Ձագնիձե-Պիա Կրամլինգ
Բաիրա Կովանովա-Տատյանա Կոսինցևա
Համփի Կոներու-Բեթուլ Յիլդիզ