03/05/2010 21:17
Նախագահները փոխշահավետ գործընկերության հույս են հայտնել
Մայիսի 2-ին Շանհայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հետ` «Շանհայ Էքսպո 2010»-ի շրջանակներում:
Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ` Նախագահ Հու Ձինթաոն հայտնել է, որ Չինաստանն ու Հայաստանը դարձել են վստահելի բարեկամներ և անկեղծ գործընկերներ դեռևս 18 տարի առաջ, երբ առաջին ամգամ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել:
Նա նշել է, որ երկու երկրները միմյանց վերաբերել են ինչպես հավասար երկրներ, օգնել են միմյանց և փնտրել են փոխշահավետ գործընկերություն:
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` ամրապնդելու համար հաղորդակցությունը` մեծացնելով փոխանակման փորձը երկու կառավարությունների, խորհրդարանների և քաղաքական կուսակցությունների միջև»,- ասել է Չինաստանի նախագահը:
ՉԺԿ Նախագահը նշել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն էներգետիկ արդյունաբերության և հեռահաղորդակցման ոլորտներում և շարունակեն ընդլայնել այդ համագործակցությունը` տնտեսությունը խթանելու համար, հայտնում է Xinhua գործակալությունը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Չինաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը և առևտրային հարաբերությունները: Նախագահը նաև հայտնել է, որ հիացած է Չինաստանի կառուցողական դերով միջազգային և տարածաշրջանային հարցերում, և շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցելու համար, հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը: