04/05/2010 11:37
Իրանի նախագահը համաձայնել է փոխանակմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է Իրանին վերսկսել բանակցությունները «վեցյակի հետ»: Ինչպես հաղորդում է РОСБАЛТ գործակալությունը, այս մասին հայտարարվել է Միջուկային զենքի չտարածմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում, որն անցկացվում է ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում:
Ի պատասխան` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի հետ` փոխանակել ցածր հարստացված ուրանը միջուկային վառելիքի հետ, որն արտադրվում է Ռուսաստանում և Ֆրանսիայում:
Այդ թվում, ինչպես հայտնի է դարձել կոնֆերանսի ընթացքում, Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպությունը չի կարող խոչընդոտել Իրանի` խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի իրագործմանը: Ինչպես հաղորդում է «Իտար-տասս»-ը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտնել է, որ «կազմակերպությունը շարունակում է ստուգումները, որոնք կոչված են հաստատելու, որ Իրանը չի օգտագործում միջուկային նյութերը ոչ անհարիր նպատակներով»: Նա նշել է նաև, որ «իրենց դեռ չի հաջողվել ապացուցել Թեհրանի կողմից միջուկային նյութերի օգտագործման խաղաղ նպատակները» և հայտարարել, որ «Իրանը չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ անհրաժեշտ ձևով»: