04/05/2010 15:01
Օբաման Սիրիայի դեմ պատժամիջոցները երկարացրեց ևս մեկ տարով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը երկարաձգեց ևս մեկ տարով: Այս մասին, ըստ Jerusalem Post պարբերականի, հաղորդում են սիրիական լրատվամիջոնցերը` հղում անելով Կոնգրեսում արված հայտարարությանը:
Փաստաթղթում ընդգծված է, որ Սիրիրան շարունակում է ահաբեկչական համակարգի պաշտպանությունը, ինչպես նաև` աշխատում է զանգվածային միջուկային զենքի արտադրման ուղղությամբ: Օբամայի հայտարարության համաձայն` Սիրիայի գործողությունները վնասում են ազգային անվտանգությանը, Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությանն ու տնտեսությանը:
Օբաման հավելել է, որ Սիրիայի կառավարությունն աջակցում է միջազգային հանցավոր խմբերին` մասնավորապես օժանդակում է մահապարտ-ահաբեկիչների և հատուկ պատրաստված գրոհայինների մուտքն Իրաք:
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլի 13-ին տեղեկատվություն էր հայտնվել, որ Դամասկոսը «Սկադ» հրթիռային համակարգեր է մատակարարել «Հզբոլահ» շարժմանը: Ի պատասխան դրան` ԱՄՆ-ն հետ կանչեց իր դեսպանին և բացատրություն պահանջեց Սիրիայից:
Ավելի վաղ Թել-Ավիվն էր նախազգուշացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ եթե «Հզբոլահի» կողմից սիրիական «Սկադ» հրթիռները կիրառեն իսրայելական տարածքի ռմբակոծման համար, Իսրայելի բանակը «Սիրիային կվերադարձնի քարե դար»` ոչնչացնելով համակարգային բոլոր ենթակառուցվածքները: