04/05/2010 15:59
Ս. Սարգսյանը ներկա է գտնվել «Շանսի-Նաիրիտ»-ի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ (ՀՀ) միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 %:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: