04/05/2010 14:13
Մեծ Բրիտանիան նորից փակել է իր օդային տարածքը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հետաձգել են բոլոր ներերկրյա ու միջազգային թռիչքները` վախենալով, որ Իսլանդիայում ժայթքած հրաբխից հետո առաջացած մոխրի ամպը կհասնի երկրի տարածքին: Այս անագմ Միացյալ Թագավորության իշխանությունները փակել են միայն Շոտլանդիայի տարածքով անցնող օդային տարածքները: Նույն նկատառումներով դադարեցվել է նաև Իռլանդիայի օդանավակայանի աշխատանքը:
Ըստ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի` արգելքը չի վերաբերում անդրատլանտյան չվերթներին:
Այդ որոշումը վերաբերում է ինչպես անկախ Իռլանդիային, այնպես էլ` Հյուսիսային Իռլանդիային, որը մտնում է Մեծ Բրիտանիայի կազմում: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ժայթքած Էյաֆյատլայոկուդլ հրաբուխից առաջացած մոխրի ամպը կաթվածահար էր արել ԵՄ անդամ երկրների օդային հաղորդակցությունը: Արդյունքում` 10 մլն մարդ ստիպված եղավ հետաձգել ծրագրերը, իսկ ավիափոխադրողները մոտ 4 մլրդ եվրոյի կորուստ կրեցին: