06/05/2010 10:17
Sotheby's-ի թուրք փոխնախագահն ինքնասպան է եղել
Sotheby's աճուրդի տան ազգությամբ թուրք փոխնախագահ Ալի Ջան Էրթուղն (Ali Can Ertug) ինքնասպան է եղել: Այս մասին գրում է The New York Post պարբերականը:
36-ամյա Ալի Ջանը նետվել է Նյու Յորքի երկնաքերերից մեկի 35-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից` տուն վերադառնալով շուրջ մեկ ամիս տևող շրջագայությունից: Իր համակարգչի մեջ նա հրաժեշտի նամակ է թողել, որի բովանդակության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Sotheby's-ում Էրթուղը մասնագիտացել էր թուրքական մշակույթի ոլորտում: Հայտնի աճուրդի տան նյույորքյան մասնաճյուղը, որը ղեկավարում էր թուրք արվեստաբանը, զբաղվում էր, հիմնականում, արևելյան գեղանկարչությամբ: