06/05/2010 11:05
Նախագահ. Հունաստանն անդնդի եզրին է
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը դատապարտել է Աթենքում տեղի ունեցող անկարգությունները, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել: Այս մասին : հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:
Նշենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել ընդդեմ կառավարության, այսպես կոչված, կայունացման միջոցների: Ցուցարարները գրավել են Աթենքի գրեթե ողջ կենտրոնը:
Ցուցարարների մի մասը անկարգություններ է սկսել, ինչի հետևանքով այրվել է 4 շենք, Ինչի արդյունքում մահացել 3 մարդ:
«Մեր երկիրը հայտնվել է անդնդի ծայրին, մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում, որպեսզի քայլ չանենք դեպի անդունդ: Կարևորն այս օրերին այն է, թե կհաջողվի՞ արդյոք պահպանել հասարակական համերաշխությունը և խաղաղությունը»,- ասված է նախագահի խոսքում:
Նա նաև ցավակցել է մահացածների հարազատներին և նշել, որ բռնությունը հակասում է ժողովրդավարական արժեքներին: