06/05/2010 15:48
Մ. Վարդանյանը կմեկնի Մոսկվա
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում մայիսի 8-9-ը կայանալիք ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) վարչակազմերի ղեկավարների 42-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստերին:
Նիստերի օրակարգերում ընդգրկված են կապի և տեղեկատվայնացման ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կլինեն զեկույցներ 2009-2012 թվականներին տարածաշրջանում փոստի զարգացման ծրագրի, ԿՏՀ անդամ երկրների փոստի ոլորտի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարը հայտնում է, որ կքննարկվեն ԿՏՀ անդամ երկրների էլեկտրոկապի օպերատորների միջազգային ծառայողական կապի համակարգի ստեղծման, էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Միջազգային էլեկտրոկապի միության` համաշխարհային ֆորումում ԿՏՀ անդամ երկրների մասնակցության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր: