06/05/2010 10:31
Հաղթական շքերթին մասնակցող ինքնաթիռների թիվը կարող է կրճատվել
ՌԴ ռազմաօդային ուժերը, հնարավոր է, կրճատեն Մեծ Հաղթանակին նվիրված շքերթում մասնակցող ինքնաթիռների թիվը` նախատեսած 127-ի փոխարեն բավարարվելով 96-ով:
«Եթե նման բան տեղի ունենա, ստիպված կլինենք հիմնական շեշտը դնել ուղղաթիռների վրա»,- այս մասին, ըստ «Ռիա նովոստի» գործակալության, ասել է ՌԴ պաշտպանության նախարարը ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում:
Այս փոփոխությունների պատճառը օդերևութաբանների կանխատեսումներն են, սակայն պաշտոնյան հավաստիացրել է, որ, անհրաժեշտության դեպքում, զինվորականները պատրաստ են ցրել Մոսկվայի վրա կուտակվող ամպերը: