06/05/2010 11:58
Մահացել է Նիգերիայի նախագահը
Նիգերիայի 59-ամյա նախագահ Ումարու Յարադուան կյանքից հեռացել է երեկ ուշ երեկոյան: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` նախագահը մահացել է Ասո Ռոկում գտնվող իր առանձնատանը` հարազատների ու մտերիմների շրջապատում:
Նախագահի մահվան պատճառները դեռ հայտնի չեն, բայց հայտնի է, որ նա երկար ժամանակ լուրջ խնդիրներ է ունեցել` երիկամների ու սրտի հետ:
Հիշեցնենք, որ նա նախագահական աթոռը զբաղեցրել է շուրջ 2 տարի` սկսած 2007 թ-ից:
Ինչպես լրագրողներին հաղորդել է նախագահի ներկայացուցիչ Օլուսենգուն Ադենիյին` Յարադուայի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու այսօր` արևը մայր մտնելուց հետո, ինչպես ընդունված է մահմեդականների մոտ:
Նշենք, որ նախագահի պարտականությունները փետրվարից կատարում էր փոխնախագահ Գուդլաք Ջոնաթանը, ով Ու. Յարադուայի մահվանից հետո իր վրա կվերցների նախագահական լիազորությունները: