06/05/2010 17:58
Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի «Գրան Պրիին»
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը մայիսի 10-24-ը Ռուսաստանի Աստրախան քաղաքում կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության վերջին փուլին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Պետեր Լեկոն (Հունգարիա), Շահրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Վուգար Հաշիմովը (Ադրբեջան), Վան Յուն (Չինաստան), Պավել Էլյանովը, Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեևը, Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան):