06/05/2010 11:42
Հրաբխի հետևանքով հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ
Իսլանդական հրաբուխը նորից երկինքը լցրել է ծխով ու մոխրով: Տարածաշրջանում թռիչքները նորից վտանգավոր են դարձել: Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն` այս հանգամանքն անմիջապես քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի օդանավակայաններում, որոնցում հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ Գլազգոյից, Էդինբուրգից, Դուբլինից և Բելֆաստից:
Օդանավակայանների սպասասրահներում հավաքվել են հազարավոր մարդիկ: Մինչդեռ նրանք ստիպված չեն լինի երկար սպասել. եթե հրաբուխը խաղաղվի, բոլոր թռիչքները կվերականգվեն այսօր` օրվա երկրորդ կեսից հետո: