07/05/2010 12:12
Ղրղզստանի դատախազությունը պահանջում է հանձնել Բակիևին
Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը Բելառուսին փաստաթղթեր է տրամադրել` երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի էքստրադիցիայի նպատակով: Այդ մասին, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայտարարել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Ազիմբեկ Բեկնազարովը:
Նրա խոսքերով` համապատասխան սանկցիան տրվել է Բիշքեքի դատարաններից մեկի կողմից մայիսի 4-ին, իսկ փաստաթղթերը Բելառուս ուղղարկվել են մայիսի 6-ին: