10/05/2010 11:04
Բուրջանաձեն Մոսկվայում «հստակ քաղաքական ուղերձ» է լսել
Վրաստանի «Ժողովրդավարական շարժում – Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն այսօր Մոսկվայից ուղևորվում է Եվրոպա, որտեղ նախատեսում է մի շարք հանդիպումներ ունենալ: Այս մասին հաղորդում է Գազետա.ռու-ն:
Ինչպես հայտնել է Բուրջանաձեն, Մոսկվայում և Եվրոպայում ունեցած հանդիպումների արդյունքների մասին նա հասարակությանը կտեղեկացնի Վրաստան վերադառնալուն պես` մայիսի 15-ին:
Բուրջանաձեն ընդգծել է, որ ռուսաստանյան հանդիպումների ժամանակ լսել է «հստակ քաղաքական ուղերձ»: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումները, Բուրջանաձեն ափսոսանք է հայտնել, որ դրանց չի մասնակցել Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը: