10/05/2010 13:02
Հայ շախմատիստները` ԱՄՆ-ի առաջնությունում
Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը և միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը կմասնակցեն մայիսի 14-ից 25-ը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի 2010 թ. առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մասնակիցների թվում են 24 շախմատիստներ, որոնցից 20-ը գրոսմայստերներ են, այդ թվում` Նակամուրան, Կամսկին, Օնիշչուկը, Շուլմանը, Էլվեստը, Քրիստիանսենը: