10/05/2010 11:23
Եվրոպայում կրկին փակվում են օդային տարածքները
Իսլանդիայից տարածվող հրաբխային մոխիրի ամպը կրկին ստիպում է եվրոպական երկրներին փակել իրենց օդային տարածքները: Թռիչքների համար փակ են Ավստրիայի օդանավակայանները, ուշացումներով աշխատում են Պորտուգալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի տերմինալները,- հաղորդում է Վեստին:
Անցած հանգստյան օրերին ավիաընկերությունները հետաձգել են ավելի քան 1000 չվերթներ: Բնական աղետը կարող է փոփոխություններ առաջացնել Կաննի փառատոնի հյուրերի և մասնակիցների ցուցակում: Մոխիրի ամպն արդեն մոտակա օրերին կարող է հասնել միջերկրածովյան ափամերձ տարածք:
Իսկ Իտալիայում և Գերմանիայում հակառակը` օդանավակայանները կրկին աշխատում են սովորական գրաֆիկով: Այդ երկրների օդում մոխիրի խտությունը սպառնալիք չի հանդիսանում օդային տրանսպորտի համար:
Հիշեցնենք, որ իսլանդական հրաբուխը, որը լռում էր մոտ 200 տարի, արթնացել է ընթացիկ տարվա մարտին: Ժայթքման արդյունքում օդ է արտանետվել հրաբխային մոխիրի հսկայական ամպ, որն արագորեն տարածվել էր Հյուսիսային Եվրոպայի տարածքում: