10/05/2010 10:51
ԵՄ ֆինանսական կայունության մեխանիզմը արժանացել է հավանության
Եվրոյի գոտու (Եվրախումբ) 16 երկրների ֆինանսների նախարարները հավանության են արժանացրել եվրոգոտու և ընդհանուր Եվրամիությունում ֆինանսական կայունության մեխանիզմը, համաձայն ՌԻԱ Նովոստիի, հայտնել է Եվրոպայում նախագահող Իսպանիայի ֆինանսների նախարար Էլենա Սալգադոն: Նրա համաձայն, խոսքը գնում է 60 մլրդ եվրո գումարի կայունացնող հիմնադրամի ստեղծման մասին:
Կարիքի դեպքում այդ միջոցները կավելացվեն մինչև 440 մլրդ եվրո, որոնք կհատկացվեն եվրոգոտու երկրների կողմից և վարկի կարիք ունեցող ԵՄ անդամ երկրներին կտրվեն 5 %-ով:
Կայունացնող հիմնադրամի ֆինանսավորման համար կարող է մասնակցել նաև Արտարժույթի միջազգային հիմնադրամը, որի բաժնեմասը` 220-250 մլրդ եվրո, հաշվի առնելով, միջոցների ծավալը կարող է հասնել 720-750 մլրդ եվրոյի:
ԵՄ կայունացնող հիմնադրամի ստեղծումը դեռ պետք է հավանության արժանանա այդ տարածաշրջանային կազմակերպության անդամ 27 երկրների ֆինանսների նախարարների կողմից, որոնք հերթական նիստի կհավաքվեն մայիսի 18-ին: