10/05/2010 09:25
«Ռասպադսկայա» հանքավայրում 30 մարդ է զոհվել
ՌԴ Մեժդուռեչենսկ քաղաքի «Ռասպադսկայա» հանքավայրում մեկ ժամ տարբերությամբ մեթանի երկու պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնել է ՌԴ ԱՒ նախարար Սերգեյ Շոյգուն, պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի:
«Այս ժամի դրությամբ 30 մարդ է զոհվել, իսկ 60 մարդ, ում ճակատագիրն անհայտ է, մնում են հանքավայրում», - ասել է Ս.Շոյգուն` հավելելով, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Ինտերֆաքսի, առայժմ հայտնի չէ պայթյունների պատճառը: Այլ վարկածների թվում նշվում է նաև տեղի ունեցածի տեխնածին բնույթը: