10/05/2010 13:17
Քաշային 4 կարգում հաղթեցին վրացիները
Մայիսի 7-ից 9-ը Վանաձոր քաղաքում անցկացվեց Մարշալ Բաղրամյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան մրցաշարը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարին մասնակցեցին ՀՀ պատանեկան առաջնությունում 1-8-րդ տեղերն զբաղեցրած 114 մարզիկներ` Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 2 թիմ` Վրաստանից: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստորև ներկայացնում ենք տարբեր քաշային կարգերում չեմպիոններ դարձած մարզիկների անունները:
42 կգ- Աղաջանյան Համլետ, ԵՕՀՄՔ
46 կգ- Դավթյան Ռոբերտ, Գյումրի
50 կգ- Շավելյան Արշակ, Վանաձոր
54 կգ- Կոբելիա Բեկա, Վրաստան
58 կգ- Գոգրիչիանի Դավիթ, Վրաստան
63 կգ- Գուրգիձե Օմար, Վրաստան
69 կգ- Աթյան Շամիր, Վանաձոր
76 կգ- Մոդեբաձե Գեորգի, Վրաստան
85 կգ- Աղամյան Արթուր, Երևան
100 կգ- Մկրտումյան Վան, Երևան