11/05/2010 10:51
Որակավորվել է 11 հաշվապահ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 12 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 178 դիմորդներից 91-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. մայիսի 11-ի դրությամբ 303 հաշվապահ ունի որակավորման վկայական: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: