11/05/2010 11:41
Ղրղզստանը խնդրում է Լատվիային ձերբակալել Բակիևի որդուն
Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը հարցում է ուղարկել Լատվիայի Գլխավոր դատախազությանը` երկրի պաշտոնանկ նախագահ Կուրմանբեկ Բակիևի որդուն` Մաքսիմ Բակիևին ձերբակալելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, հղելով Reuters-ին, Լատվիայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդեյս Վասկսը նշել է, որ իր գերատեսչությունը խնդրել է ղրղզական կողմին հստակեցնել հարցումը, քանի որ փաստաթղթի ներկա բովանդակությունը «իրարամերժ է և ոչ պարզ»: Ա.Վասկսը նշել է, որ չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե Մաքսիմ Բակիևը Լատվիայում է:
Նշենք, որ ս.թ. մայիսի 4-ին ղրղզական իշխանությունների կողմից քրեական գործ է հարուցվել Մ.Բակիևի նկատմամբ, որից հետո նա միջազգային հետախուզման է հայտարարվել: