11/05/2010 14:51
Կուզմանոսկի. «Երրորդ գոլից հետո խաղը գործնականում ավարտվեց»
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին նախ ներողություն խնդրեց թիմի երկրպագուներից նման հաշվով պարտության համար:
«Մեկնարկում մենք ավելի լավ էինք գործում, սակայն սխալի արդյունքում գնդակ ընդունեցինք սեփական դարպասը: Այնուհետև պարզապես չկարողացանք ուշքի գալ: Մեր խաղն արդեն պարզապես չէր ստացվում: Իսկ երբ առաջին կեսի վերջնամասում երկրորդ ու երրորդ անգամ գնդակը հայտնվեց մեր դարպասում, կարելի է ասել` հանդիպումը գործնականում ավարտվեց»,- շեշտեց Կուզմանոսկին` ավելացնելով, որ թիմը շատ վատ է խաղացել հետին գծում:
Անդրադառնալով «Փյունիկի» խաղին` Կուզմանոսկին ընդգծեց, որ Հայաստանի չեմպիոնը շատ արագ է գործում և հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ հաջողության հասավ: