11/05/2010 16:39
Ադրբեջանում Փաշաևներին հնարավորություն չի տրվել հեռուստաալիք բաց
Ադրբեջանի իշխանության «զգուշավոր թև» համարվող Փաշաևներին հեռուստաալիք բացելու հնարավորություն չի տրվել:
«Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին հաջողվել է համոզել պետության ղեկավար Իլհամ Ալիևին, որ երկրում նոր հեռուստաալիքի կարիք չկա: Փաստորեն, դրանով նախագահի աշխատակազմի ղեկավարը հնարավորություն չի տվել Փաշաևներին` ընտրություններից առաջ հեռուստաալիք ունենալ. Փաշաևների` «Նարգիզ ԹՎ» նախագծի իրագործումը կասեցվել է, որը պետք է ընտրություններից առաջ հեռուստահաղորդումներ հեռարձակեր Բաքվի «Սևիլ» կինոթատրոնի շենքից:
Հիշեցնենք, որ իշխանական ազդեցիկ թևերից մեկը համարվող Փաշաևների կլանը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրական ընտանիքն է: