11/05/2010 10:07
Վլադիմիր Պուտինն այցելել է «Ռասպադսկայա» հանքավայր
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովոյի շրջանի Մեժդուռեչենսկ քաղաք և իսկույն այցելել է «Ռասպադսկայա» հանքավայր, որտեղ մայիսի 8-ին երկու պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ըստ վերջին տվյալների, հանքավայրում պայթյունների հետևանքով զոհվել է 43 հանքափոր, 47-ի ճակատագիրը մնում է անհայտ:
Պուտինը կհետևի փրկարար-որոնողական աշխատանքների ընթացքին, խորհրդակցություն կունենա վթարի հետևանքների վերացման և զոհերի ընտանիքներին ու տուժածներին օգնության ցուցաբերման նպատակով ստեղծված պետական հանձնաժողովի անդամների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ վարչապետին ուղեկցում են առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը, ԱԻ նախարար Սերգեյ Շոյգուն և Կեմերովոյի շրջանի ղեկավար Աման Տուլեևը: