11/05/2010 13:01
Հայ պատանի օլիմպիականների թիվն ավելացավ ևս մեկով
Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում անցկացվելիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերի հայաստանցի մասնակիցների թիվն ավելացավ ևս մեկով: Հրաձգության միջազգային ֆեդերացիան տեղ է հատկացրել երևանցի 18-ամյա Ռոմիկ Վարդումյանին (ատրճանակ): Նա մրցումային որոշակի փորձ ունի, մասնակցել է աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին` տեղ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակների միջին հորիզոնականներում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Սինգապուր կմեկնեն նաև երկու ծանրորդ, մեկական ձյուդոյիստ և մարմնամարզիկ: Վարկանշային մրցումները շարունակվում են: