11/05/2010 15:35
ՀՀ-ում կարտադրվեն ժամանակակից բժշկական սարքավորումներ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը:
Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը` առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ «ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի: Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011թ. առաջին եռամսյակի վերջում: