11/05/2010 11:33
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնելու է Կանադա և Թուրքիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վաղը մեկնելու է Կանադա` քննարկելու այն հարցրերը, որոնք կապված են այդ երկրում «ութնյակի» և «քսանյակի» անցկացրած գագաթաժողովների հետ, այնուհետև Թուրքիա` մասնակցելու մայիսի 22-ին կայանալիք Սոմալիի խնդրով միջազգային կոնֆերանսի բացմանը, որն իր մեջ ներառելու է նաև ծովահենների դեմ պայքարի քննարկումը: Այս կոնֆերանսը կազմակերպվում է ՄԱԿ-ի և Թուրքիայի ղեկավարության կողմից:
Կոնֆերանսի ժամանակ քննարկվելու է նաև Սոմալիի ազգային հաշտեցման մասին հարցը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին, այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նեսիրկիի խոսքերով` Պան Գի Մունը Օտտավայում գտնվելու ժամանակ բանակցություններ կունենա նաև վարչապետ Սթիվեն Հարպերի, գլխավոր նահանգապետ Միշել Ժանի, միջազգային հարաբերությունների նախարար Բևերլի Օդայի և ֆինանսների նախարար Ջիմ Ֆլաերտիի հետ: