11/05/2010 12:53
Վլադիմիր Հակոբյանը «Գրան Պրիում» մեկնարկեց ոչ-ոքիով
ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան Պրի» շարքի 6-րդ փուլի առաջին տուրի հանդիպումները կայացան մայիսի 10-ին, իսկ նախորդ օրը Աստրախանի պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի էր ունեցել մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Եզրափակիչ այս փուլի նշանակությունը չափազանց բարձր է: Խաղարկվում է ոչ միայն հաղթողի կոչումը, այլ նաև հավակնորդների մրցաշարի մեկ ուղեգիր: Հնարավոր է` հենց այդ պատճառով մեկնարկային տուրում մասնակիցները խաղաղ էին տրամադրված: Միայն ադրբեջանցի Վուգար Հաշիմովին հաջողվեց հաղթանակ տոնել. նա առավելության հասավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ, ով հաղթող էր դարձել Ջերմուկում կայացած մրցաշարում:
Հայաստանի միակ ներկայացուցիչը Վլադիմիր Հակոբյանն է: Առաջին տուրում նա սպիտակներով մրցակցեց Բորիս Գելֆանդի հետ: Երկարատև տեսական տարբերակում հայ շախմատիստը միայն նվազագույն առավելության հասավ: Սակայն Բորիս Գելֆանդը կրկին անպարտելի էր ռուսական պարտիայում: Նա գրագետ խաղով կարողացավ, ի վերջո, հավասարեցնել պայքարը, և կողմերը կեսական միավոր վաստակեցին:
Նշենք, որ այս մրցաշարում հիմնական պայքարը ծավալվելու է Ռաջաբովի, Վան Յուեի, Հաշիմովի, Լեկոյի, Յակովենկոյի և Իվանչուկի միջև, ովքեր հաջող ելույթների դեպքում հնարավորություն ունեն «Գրան Պրիի» ընդհանուր հաշվարկով զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, որն իրավունք է տալիս մասնակցել աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին:
Հիշեցնենք, որ «Գրան Պրիի» հաղթողի կոչումը ժամկետից շուտ նվաճել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա վաստակել է 500 միավոր և վերջին մրցաշարից առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար: Նրա փոխարեն այս մրցաշարին հաշվարկից դուրս մասնակցում է Ռուսլան Պոնոմարյովը:
1-ին տուր
Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 1:0
Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 0,5:0,5
Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 0,5:0,5
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 0,5:0,5
Վան Յուե (Չինաստան)-Պետեր Լեկո (Հունգարիա) 0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) 0,5:0,5
Պավել Էլյանով (Ուկրաինա)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 1-ին տուրից հետո
1. Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-1
2. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-0,5
3. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-0,5
4. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-0,5
5. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-0,5
6. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-0,5
7. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-0,5
8. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-0,5
9. Վան Յուե (Չինաստան)-0,5
10. Պետեր Լեկո (Հունգարիա)-0,5
11. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-0,5
12. Պավել Էլյանով (Ուկրաինա)-0,5
13. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-0,5
14. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-0
2-րդ տուր. 11.05.10
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)
Պետեր Լեկո (Հունգարիա)-Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Վան Յուե (Չինաստան)
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան)
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Պավել Էլյանով (Ուկրաինա)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)