12/05/2010 12:40
Ինանցը կրկին հաղթեց, իսկ Պետրոսյանը պարտվեց
Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա) անցկացվող օփենում յոթ տուրից հետո Աղասի Ինանցը 21 հնարավորից վաստակել է 13, գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը` 11 միավոր: Ինանցը 7-րդ տուրում կրկին հաղթանակ տոնեց, իսկ Պետրոսյանը, ցավոք, պարտություն կրեց:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարային աղյուսակը 19 միավորով գլխավորում է գրոսմայստեր Արտյոմ Տիմոֆեևը (Ռուսաստան):