12/05/2010 11:02
Բացվում է Կաննի 63-րդ կինոփառատոնը
Ֆրանսիայի Լազուրե ափում բացվում է Կաննի 63-րդ կինոփառատոնը: Մրցութային ցուցադրությունը կսկսվի վաղը: Ժյուրին գլխավորում է ռեժիսոր Թիմ Բերտոնը:
Մրցութային ծրագրում տեղ են գտել հեղինակավոր բեմադրիչների աշխատանքներ, օրինակ` ցուցադրելու են Տեկեսի Կիտանոյին, և երիտասարդներ, որոնք դեռ նոր են հայտարարում իրենց մասին:
Ընդհանուր առմամբ, Կաննի կինոփառատոնում ընդգրկված են 19 ֆիլմեր: Վերջին պահին ծրագիրը համալրել է բրիտանացի դափնեկիր Կեն Լոուչը, ով ներկայացնում է պատմական «Իռլանդական երթուղին» ֆիլմը: Իսկ կինոդիտումները կսկսվեն «Ռոբին Հուդ»-ի պրեմիերայով:
Կաննի կինոփառատոնը հեղինակային ֆիլմերի աշխարհում գլխավոր իրադարձությունն է: Ողջ աշխարհի ռեժիսորները փորձում են իրենց ֆիմերի անդրանիկ ցուցադրությունը հենց այնտեղ կազմակերպել: