12/05/2010 17:33
Դարչինյանն ուզում է մենամարտել Վասկես-Մարկես զույգի հաղթողի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոուտեր Գերի Շոուն ասել է, որ իր սանը ցանկանում է մենամարտել Իսրայել Վասկես-Ռաֆայել Մարկես զույգի հաղթողի հետ: Նշենք, որ այդ մարտը կայանալու է մայիսի 22-ին, Կալիֆոռնիայում (ԱՄՆ):
Ինչ վերաբերվում է Դարչինյանին, պետք է հիշեցնենք, որ նա մայիսի 20-ին Էրիկ Բարսելոնայի հետ մենամարտում կպայքարի առաջին թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով չեմպիոնական կոչման համար:
«Նա խնդրել է, որ բանակցեմ Վասկես-Մարկես զույգի հաղթողի հետ: Վիկը շատ է ցանկանում, որ այդ մենամարտը կայանա»,- Շոուի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն: